Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, ո ր ո շ ու մ ե մ
Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․Հարությունյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 0․0018 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին /09-001-0566-0068 կադաստրային ծածկագիր/ տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք.Կապան, Մ․Հարությունյան փողոց, թիվ 12/49: