Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» N 1066-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված Կարգի 7-րդ կետով, որոշում եմ
1. Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքում գտնվող, համայնքային սեփականության հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք հողերից 0․1987 հա մակերեսով հողամասի /կադաստրային ծածկագիր 09-001-0705-0001-ից/, որից 0․12973 հա՝ այլ հողատեսք, 0․0062 հա՝ վարելահող, 0․06277 հա՝ խոտհարք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ բազմամյա տնկարկների /հնդավոր/:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: