Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2018 թվականի N 91-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ՝ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻ ՇԵՆՔԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿԻ ԹԻՎ 7 ԵՎ 8 ՍԵՆՅԱԿՆԵՐԸ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ 76,9 ՔԱՌ.Մ. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ 21)-րդ կետով, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին» թիվ 7-Ն որոշմամբ, հաշվի առնելով Կապան քաղաքի բնակիչ Տիգրան Ղազարյանի դիմումը և համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության  10   կողմ,  0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին որոշում է.   

 1.   Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Մշակույթի պալատի շենքի 1-ին հարկի թիվ 7 և 8 սենյակները՝ ընդհանուր 76,9 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը երեք տարի ժամկետով, որպես գրասենյակ օգտագործելու նպատակով, վարձակալության իրավունքով տրամադրել Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 7 շենքի  թիվ 50 բնակարանի բնակիչ Տիգրան Ղազարյանին՝ սահմանելով ամսական 1 քառ. մետրի համար 800 /ութ հարյուր/ դրամ վարձավճար՝ ընդամենը 61520 /վաթսունմեկ հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ: 

2. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -10

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(665.68 Կբ) Voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner