Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2019 թվականի N 1402-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 4/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ 0.00321 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՖՐՈՆՏԻԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ինմասի 24) կետով, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին»թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին»թիվ 470-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումների և քննության առնելով Ֆրոնտիկ Դավթյանի դիմումը.  ո ր ո շ ու մ  ե մ     

1.Համայնքի Կապան քաղաքի Ա.Մանուկյան  փողոցի 1-ին նրբանցքիթիվ 4/9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Ֆրոնտիկ Դավթյանի կողմից ինքնակամ կառուցած, համայնքային սեփականություն գրանցված 62.5 քառ.մ ընդհանուր արտաքին մակերեսով երկհարկանի շինությունը 0,00321 հա սպասարկման հողամասով 130070 /մեկ հարյուր երեսուն հազար յոթանասուն/ դրամով (30.4x10000x0,11=33440.0 դրամ ավտոտնակի, 32.1x20000x0,11=70620 դրամ օժանդակ շինության և 32.1x810=26010 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ֆրոնտիկ Դավթյանին:

 

2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(58.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner