Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Վիգեն Ասրյանի դիմումը, կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Վիգեն Գարեգինի Ասրյանին պատկանող, Կապան համայնքի Կապան քաղաքի Ռ․Մինասյան փողոցում գտնվող, 0․002 հա մակերեսով հողամասին /կադաստրային ծածկագիր 09-001-0381-0077/ տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, Կապան քաղաք, Ռ․Մինասյան փողոց, թիվ 26 հողամաս։