Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 13-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 2-Ն որոշման թիվ 1 հավելվածի աղյուսակ 1-ի 18-րդ կետի 1-ին ենթակետի գ. պարբերությունը և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Մերի Հայրումյանի՝ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար թույլտվություն ստանալու մասին 27.10.2025 թվականի հայտը, որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Մերի Հայրումյանին /ՀՎՀՀ 79000469/` Կապան համայնքի Սյունիք բնակավայրի Գաղթականների թիվ 54 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար:
2. Թույլտվությունը տալ 2025 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: