Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18)-րդ և 19)-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 107-Ն որոշման 8)-րդ կետի ա.ենթակետի պահանջը և հաշվի առնելով ԱՁ Արմեն Մաիլյանի ոգելից և ալկոհոլային խմիչքի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին 23.05.2020թ. հայտը, որոշում եմ
1. Տալ թույլտվություն ԱՁ Արմեն Մաիլյանին /ՀՎՀՀ 78658952/` Կապան քաղաքի Արամ Մանուկյան 1-ին նրբանցքի թիվ 1/3-1/7 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքի արտադրանքի վաճառք իրականացնելու համար:
2.Թույլտվությունը տալ 2020 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: