Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն, Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 134-Ա որոշումների, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 63-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 19/1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության «արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության 0.02406 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-001-0550-0099)` արտադրական նշանակության տարածքի ընդլայնման համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Շմավոն Թումանյանին 694 740 (վեց հարյուր իննսունչորս հազար յոթ հարյուր քառասուն) դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
2.Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի ուղղակի վաճառքի կազմակերպումը և իրականցումը: