Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Արմեն Գագիկի Հովհաննիսյանի 24․10․2025 թվականի դիմումը, որոշում եմ
1․ Լուծել Կապան քաղաքային համայնքի, ի դեմս համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանի և Արմեն Գագիկի Հովհաննիսյանի միջև 2014 թվականի հունիսի 18-ին կնքված Սյունիքի մարզի Կապան համայնքի Մելիք Ստեփանյան փողոցի թիվ 12/5 հասցեում գտնվող 0․0018 հա մակերեսով 09-001-0617-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը (վկայական՝ N 04072014-09-0007)։
2․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեում։