<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետ, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդված, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին>> թիվ 723-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Համայնքի սեփականություն համարվող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարելու մեկնարկային գին սահմանելու մասին>> թիվ 93-Ն որոշումներ. 1.Համայնքի սեփականություն հանդիսացող Չարենցի փողոցի թիվ 6/3 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 0.027 հա հողամասը /ծածկագիր 09-001-0624-0047/, առևտրի կենտրոն /մանկական զվարճանքի կենտրոն և սրճարան/ կառուցելու նպատակով օտարել հրապարակային սակարկություններով` մեկնարկային գին սահմանելով 540000 /հինգ հարյուր քառասուն հազար/ դրամ: 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |