Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՎԵՏԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1–ին մասի 42)-րդ կետով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «ՀՀ կառավարության որոշումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները եվ դրանց ֆինանսավորման համամասնությունները ու «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրում համայնքի ավագանու կողմից առաջարկվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգերը հաստատելու մասին» թիվ 1544-Ն որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության     կողմ,     դեմ,    ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ  է.

1.Հաստատել Կապան քաղաքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2018 թվականի ծրագիրը՝ ընդհանուր 23006.0 հազար դրամ արժողությամբ, այդ թվում՝ բնապահպանական միջոցառումների մասով – 18392.0 հազար դրամ և առողջապահական միջոցառումների մասով – 4614.0 հազար դրամ, համաձայն հավելվածի:

2. Առաջարկել համայնքի ղեկավարին օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաստատված ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

 

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(51.34 Կբ) havelvats
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner