Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 723-Ն, Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 96-Ն որոշումների, հաշվի առնելով «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության 2013 թվականի հունիսի 4-ի թիվ 258 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 32/18 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողերից 0.0303 հա հողամաս /ծածկագիր 09-001-1567-0001/ սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով տրամադրել «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը, տարեկան վարձավճար սահմանելով 7530.0 /յոթ հազար հինգ հարյուր երեսուն/ դրամ: 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |