Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ և 57-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի « Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման, հաշվի առնելով Կապան քաղաքային համայնքի ղեկավարի 2013 թվականի մարտի 26-ի «Կապան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին» թիվ 06 կարգադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 25.12.2013թ. թիվ 03/11 2/7934-13 գրությունը, 2014 թվականի հունվարի 30-ի հասարակական քննարկման արդյունքները  և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   10  կողմ,    0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ  է.
1.Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու լրամշակված առաջադրանքի նախագիծը:

2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner