Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2013 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ` ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3/12 ԵՎ 3/13 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.0005 ՀԱ ԵՎ 0.0416 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ,,ՇԱՀՐ ԻՆՎԵՍՏ,, ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3/4/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ 0.0264 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետ, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ կետ, 71-րդ հոդված, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի  293-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի, 2006 թվականի ապրիլի 20-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին>> թիվ 723-Ն  և հաշվի առնելով <<Շահր Ինվեստ>> ՍՊ ընկերության 2012 թվականի ապրիլի 12-ի թիվ 17 գրությունը.

1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Գործարանային փողոցի թիվ 3/12 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 0.0005հա հողամասը /ծածկագիր 09-001-1418-0014/ և Գործարանային փողոցի թիվ 3/13 հասցեում գտնվող 0.0416 հա բնակավայրերի նշանակության հողամասը /ծածկագիր 09-001-1419-0002/ փոխանակել <<Շահր Ինվեստ>> ՍՊ ընկերությանը պատկանող Գործարանային փողոցի թիվ 3/4/2   հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական  նշանակության օբյեկտների 0.0264 հա հողամասի հետ /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21072012-09-0100 վկայական/:

 2. Գույքերի` հողամասերի փոխանակման հետևանքով փոխադարձ հաշվարկների արդյունքում առաջացած 0.0157հա հողամասի կադաստրային արժեքը` 127170.0 /մեկ հարյուր քսանյոթ հազար մեկ հարյուր յոթանասուն/ դրամ գանձել համայնքի բյուջե

3. Պարտավորեցնել <<Շահր Ինվեստ>> ՍՊ ընկերությանը համայնքին հանձնվող  հողամասում իր միջոցներով մեկ տարվա ընթացքում կառուցել ճանապարհ, մայթ, պաշտպանիչ գոտիներ, կատարել բարեկարգման, լուսավորության և ասֆալտապատման աշխատանքներ` համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի:

4. Սույն որոշման 3-րդ կետով սահմանված աշխատանքների կատարումը, որպես նախապայման ներառել <<Շահր Ինվեստ>> ՍՊ ընկերության հետ կնքվող գույքի փոխանակության պայմանագրում:

5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner