<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետ, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, <<Իրավական ակտերի մասին>> օրենքի 72 հոդվածի 1.մասի 1) կետի ա) ենթակետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին>> թիվ 723-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերը հրապարակային սակարկություններով /մրցութով/ կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու տարեկան մեկնարկային վարձավճար սահմանելու մասին>> թիվ 95-Ն որոշումների 1. Համայնքի սեփականություն հանդիսացող Ն.Վաչագան թաղամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.06477 հա հողամասը /ծածկագիր 09-001-0636-0001/, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, հրապարակային սակարկություններով 25 տարի ժամանակով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, մեկնարկային վարձավճար սահմանելով տարեկան 540 /հինգ հարյուր քառասուն/ դրամ: 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |