Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿԱՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 207-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման և  հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության      կողմ,       դեմ,      ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին      ո ր ո շ ու մ   է.

1. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի և շինությունների սպասարկման հողամասերի վարձակալության գործող պայմանագրերում վարձավճարի, ժամկետների, հողամասի չափերի փոփոխություն կատարելու, ինչպես նաև դրանց ժամկետները լրացած լինելու կամ շենքի/շինության սեփականության իրավունքը օտարված լինելու կապակցությամբ նոր պայմանագրեր կնքելու անհրաժեշտության դեպքում պայմանագրի և/կամ համաձայնագրի պայմանները սահմանել առանձին որոշումներով: 

2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Օրակարգի 13-րդ հարցի՝ «Համայնքի ղեկավարին առանձին դեպքերում պայմանագրեր կամ համաձայնագրեր կնքելու լիազորություն տալու մասին» նախագծի վերաբերյալ զեկուցեց Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտողարության բաժնի պետ Աննա Գաբրիելյանը: Նա նշեց, որ նման թույլտվություն տալը կապված է անձանց սեփականության շենք/շինությունների սպասարկման հողամասերի վարձակալության պայմանագրերի ժամկետները լրանալու կապակցությամբ դրանք երկարացնելու կամ նոր պայմանագիր կնքելու /ինչը նոտարական պահանջ է/ հետ, որի կանոնակարգումը օրենսդրորեն չկա:

Հայկ Հարությունյան, Նարեկ Դավթյան – հարցը հետաձգել լրացուցիչ ուսումնասիրության համար:

Վիլեն Գրիգորյան – Յուրաքանչյուր առանձին դեպքի համար ներկայացնել ավագանու հաստատմանը:

Նախագիծը դրվեց քվեարկության և չընդունվեց 4 կողմ՝ Արա Մկրտչյան, Շանթ Դավթյան, Վահե Դանիելյան, Վաչե Ասրյան, 5 դեմ՝ Հայկ Հարությունյան, Վիլեն Գրիգորյան, Նարեկ Դավթյան, Արեն Անտոնյան, Կամո Հարությունայն, 0 ձեռնպահ արդյունքներով:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner