Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետի, 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» թիվ 1729-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 723-Ն, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ուղղակի կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարներ սահմանելու մասին» թիվ 10-Ն որոշումների և հաշվի առնելով «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության /գլխ. տնօրեն Դ.Ուշկով/ 2017 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 517 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության - կողմ, - դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Շահումյան թաղամասում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր կատեգորիայի ընդերքի օգտագործման հողամասերի գործառնական նշանակության ներքոնշյալ հողամասերը ընդերքօգտագործման նպատակով ուղղակի կառուցապատման իրավունքով 25 /քսանհինգ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը՝
1) Շահումյան թաղամասի թիվ 254 հասցեում գտնվող 0,0141 հա հողամասը /ծածկագիր 09-001-0330-0041/83240,0 /ութսուներեք հազար երկու հարյուր քառասուն/ դրամ տարեկան վարձավճարով;
2) Շահումյան թաղամասի թիվ 255 հասցեում գտնվող 0,21627 հա հողամասը /ծածկագիր 09-001-1361-0001/398530,0 /երեք հարյուր իննսունութ հազար հինգ հարյուր երեսուն/դրամ տարեկան վարձավճարով;
3) Շահումյան թաղամասի թիվ 256 հասցեում գտնվող 0,03093 հա հողամասը /ծածկագիր 09-001-1371-0001/ 167910,0 /մեկ հարյուր վաթսունյոթ հազար ինը հարյուր տասը/ դրամ տարեկան վարձավճարով;
4) Շահումյան թաղամասի թիվ 257 հասցեում գտնվող 0,05515 հա հողամասը /ծածկագիր 09-001-1331-0057/ 268020,0 /երկու հարյուր վաթսունութ հազար քսան/ դրամ տարեկան վարձավճարով;
5) Շահումյան թաղամասի թիվ 258 հասցեում գտնվող 1,6385 հա հողամասը /ծածկագիր 09-001-1331-0001/ 1550530,0 /մեկ միլիոն հինգ հարյուր հիսուն հազար հինգ հարյուր երեսուն/ դրամ տարեկան վարձավճարով;
6) Շահումյան թաղամասի թիվ 259 հասցեում գտնվող 0,11107հա հողամասը /ծածկագիր 09-001-0331-0028/ 313320,0 /երեք հարյուր տասներեք հազար երեք հարյուր քսան/ դրամ տարեկան վարձավճարով;
7) Շահումյան թաղամասի թիվ 260 հասցեում գտնվող 0,28853 հա հողամասը /ծածկագիր 09-001-0331-0036/ 457060,0 /չորս հարյուր հիսունյոթ հազար վաթսուն/ դրամ տարեկան վարձավճարով;
8) Շահումյան թաղամասի թիվ 261 հասցեում գտնվող 1,62749 հա հողամասը /ծածկագիր 09-001-0331----------/ 1541620,0 /մեկ միլիոն հինգ հարյուր քառասունմեկ հազար վեց հարյուր քսան/ դրամ տարեկան վարձավճարով;
9) Շահումյան թաղամասի թիվ 262 հասցեում գտնվող 0,93872 հա հողամասը /ծածկագիր 09-001-0331----------/ 983710,0 /ինը հարյուր ութսուներեք հազար յոթ հարյուր տասը/ դրամ տարեկան վարձավճարով;
10) Շահումյան թաղամասի թիվ 263 հասցեում գտնվող 0,9819 հա հողամասը /ծածկագիր 09-001-0331----------/ 1018690,0 / մեկ միլիոն տասնութ հազար վեց հարյուր իննսուն/ դրամ տարեկան վարձավճարով;
11) Շահումյան թաղամասի թիվ 264 հասցեում գտնվող 0,02326 հա հողամասը /ծածկագիր 09-001-0331-0019/ 129320,0 / տասներկու հազար երեք հարյուր քսան/ դրամ տարեկան վարձավճարով;
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |