Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 19)-րդ կետ, համաձայն <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ.

1.   Համայնքի նախադպրոցական կրթության հաստատություններ հաճախող երեխաների պահպանման համար ծնողական /նրանց օրինական ներկայացուցիչների/ ամսական վճարի դրույքաչափը սահմանել                                                4000 դրամ:

2.  Արտադպրոցական դաստիարակության երաժշտական հաստատություններում սովորողների ամսական ուսման վճարը սահմանել ըստ բաժինների`

1) դաշնամուրային                                                                               2500 դրամ

2) լարային գործիքների /բացառությամբ թավջութակ և ալտ/                            2000 դրամ

3) փողային և հարվածային գործիքների /բացառությամբ շեփոր/            1600 դրամ

4) երգեցողության                                                                                1600 դրամ

5) ժողովրդական գործիքներ, թավջութակ, ալտ և շեփոր                        անվճար

3. Պարարվեստի, թատերական արվեստի բաժիններում                        1600 դրամ

4. Կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի բաժիններում   1600 դրամ

5. Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի խմբերում ընդգրկված սաների համար ամսական վճար սահմանել`                                                               500 դրամ

5.1 Իրազեկ դպրոցական խմբերում ընդգրկված սաների համար`            անվճար

6. Մարզադպրոցներում սաների ամսական ուսման վճար սահմանել      500 դրամ

7. Թեթև աթլետիկայի մարզաձևեր                                                                անվճար

8. Հայտարարված համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով ուսումնական պարապմունքները դադարեցնելու ընթացքում վճար չի գանձվում:

9. Համայնքային ենթակայության նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների վճարների դրույքաչափերի նկատմամբ սահմանել 100 % զեղչ`  բնակչության առանձին խմբերի համար`

ա. զոհված և վիրավոր ազատամարտիկների երեխաներ

բ. երկկողմ ծնողազուրկ երեխաներ

գ. Հաշմանդամ երեխաներ

դ. Չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաներ

10. Թույլատրել համայնքի ղեկավարին`

1) ընդունել անհատական որոշումներ նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպություններ հաճախող անապահով ընտանիքների երեխաների համար վճարի դրույքաչափի 50 %-ի չափով զեղչ սահմանելու մասին:

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների կողմից բնակչությանը վճարովի ծառայություններ մատուցելու դեպքում` հաստատել դրանց ցանկը, վճարների չափը և կարգը:

11. Վճարների գանձման ժամկետ սահմանել մինչև վճարման ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ:

12. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Կապան քաղաքային համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 91-Ն որոշումը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner