Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1)-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 143 –րդ հոդվածի 5-րդ, 8-րդ, 9-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների/ բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 18.06.2019թ. N 1/փ-45 դրական եզրակացությունը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «Կապան քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում» կատարել փոփոխություն և պետական սեփականություն հանդիսացող Կապան քաղաքի Շահումյան 16/8 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության օբյեկտների հողերից 0.004 հա (կադաստրային ծածկագիր 09-001-0513-0204 ) բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ «էներգետիկայի հողեր» գործառնական նշանակության:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|