Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՂՋԻ ԳԵՏԻ 856.0 ՆԻՇՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀՈՂԵՐԻՑ 0.03494 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, Հողային օրենսգրքի 26-րդ և 481-րդ հոդվածներով,  «Իրավական ակտերի մասին» օրենքի 72 հոդվածի 1-ին մասի 1) կետի բ) ենթակետով,   համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման» կարգի և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության    կողմ,    դեմ,    ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1.Տալ համաձայնություն Կապան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական  սեփականություն հանդիսացող՝ Բաղաբերդ թաղամասի թիվ 18 շենքի հարևանությամբ, Ողջի գետի 856.0 նիշում գտնվող ջրային հողերից 0,03494 հա հողամասը /ծածկագիր 09-001-1717-01/ ջրընդունիչ կետ  կառուցելու նպատակով 25 /քսանհինգ/ տարի ժամկետով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու ՝ վարձավճար սահմանելով տարեկան  363380.0 /երեք հարյուր վաթսուներեք հազար երեք հարյուր ութսուն/ դրամ:
2.Ուժը կորցրած  ճանաչել Կապան  քաղաքային համայնքի ավագանու 2011 թվականի  նոյեմբերի 17-ի «Պետական  սեփականություն համարվող Ողջի գետի 856.0 նիշում, Բաղաբերդ թաղամասի թիվ 26 շենքի հարևանությամբ 18,0քառ.մ հողամասը ուղղակի կառուցապատման իրավունքով «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ  ընկերությանը օգտագործման տրամադրելու մասին»  թիվ 100-Ա որոշումը:
3.Համայնքի ղեկավարին՝ համապատասխան եզրակացություն ստանալու համար օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական գործ և ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզպետին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner