<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մաս, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի << Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին>> թիվ 551 որոշման 1. Համաձայնություն տալ Զանգեզուրի 1918-1920 թվականների գոյամարտի հերոս, զինվորական հրամանատար Պողոս Տեր-Դավթյանի հիշատակը հավերժացնելու նպատակով համայնքի տարածքում հուշարձան տեղադրելու նախաձեռնությանը: 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |