Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքի Բարաբաթում թաղամասի թիվ 126/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ահարոն Պետրոսյանին պատկանող բնակելի տան տնամերձ հողամասին կից ավել օգտագործվող 0.0723 հա հողամասը /ծածկագիր 09-001-314-013/ ճանաչել համայնքային սեփականություն: 2. Թույլատրել համայնքի ղեկավարին հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարել փաստացի տիրապետողին 381750.0 /երեք հարյուր ութսունմեկ հազար յոթ հարյուր հիսուն/ դրամ կադաստրային արժեքով: 3. Հողամասը փաստացի տիրապետող Ահարոն Պետրոսյանին` ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը: 4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |