Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետ, Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքոի 3-րդ հոդված 1. Համայնքի Համլետավան թաղամասի 53/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գարիկ Պետրոսյանին պատկանող բնակելի տան տնամերձ հողամասին կից ավել օգտագործվող 0.09529 հա հողամասը /ծածկագիր 09-001-046-006/ ճանաչել համայնքային սեփականություն: 2. Թույլատրել համայնքի ղեկավարին հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարել փաստացի տիրապետողին 503140 /հինգ հարյուր երեք հազար մեկ հարյուր քառասուն/ դրամ կադաստրային արժեքով: 3. Առաջարկել հողամասը փաստացի տիրապետող Գարիկ Պետրոսյանին` ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը: 4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |