Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 9-րդ կետով, 72-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության ----- կողմ, ------- դեմ, —— ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքի Վահանավանք թաղամասի «Վահանավանք» այգեգործական ընկերության թիվ 10/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Յուրի Պողոսյանին պատկանող բնակելի տան տնամերձ հողամասին կից ավել օգտագործվող 0.01695 հա հողամասը /ծածկագիր 09-001-030-008/ ճանաչել համայնքային սեփականություն:
2.Թույլատրել համայնքի ղեկավարին հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարել փաստացի տիրապետողին՝ 89500,0 /ութսունինը հազար հինգ հարյուր/ դրամ կադաստրային արժեքով:
3.Առաջարկել հողամասը փաստացի տիրապետող Յուրի Պողոսյանին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:
4.Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |