Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2013 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ,,ՔՈՆՍՏՐԱՔՇՆ,, ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 0.1165 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
         Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ և 72 հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին>> թիվ 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշման 4-րդ գլխի 20. կետի    գ) ենթակետի և հաշվի առնելով <<Քոնստրաքշն>> ՍՊ ընկերության  2013թվականի հոկտեմբերի 03-ի  թիվ 14 գրությունը

1. Համայնքի Գործարանային փողոցի թիվ 1/3 հասցեում <<Քոնստրաքշն>> ՍՊ ընկերության կողմից ավել օգտագործվող`  09-001-0501-0018 ծածկագրով հողամասի սահմանների ճշտման արդյունքում առաջացած արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական  նշանակության օբյեկտների   հողերից 0.1165 հա հողամասը ճանաչել համայնքի սեփականություն:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարել փաստացի տիրապետողին  943650/ինը հարյուր քառասուներեք հազար վեց հարյուր հիսուն/ դրամ կադաստրային արժեքով:

3. Առաջարկել հողամասը փաստացի տիրապետող <<Քոնստրաքշն>> ՍՊ ընկերությանը ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:

4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner