Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 1-ին մասի 33)-րդ կետով, 33.1 հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել տեղական ինքնակառավարմանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի բնակիչների մասնակցության կարգը՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|