Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԻՎԵՏԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4)-րդ մասով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության      կողմ,      դեմ,     ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

Կապան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Կապան համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 10-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ և հաստատել հավելվածների աղյուսակների հետևյալ ցուցանիշները`

1)Որոշման 2-րդ կետի՝ «Համայնքի բյուջեի եկամուտները» թիվ 1 հավելվածում, համաձայն հավելված 1-ի: 

2)Որոշման 3-րդ կետի` «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման» թիվ 2 հավելվածում‚ համաձայն հավելված 2-ի: 

3)Որոշման 4-րդ կետի` «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման»  թիվ 3 հավելվածում‚ համաձայն հավելված 3-ի: 

4)Որոշման 5-րդ կետի՝ «Համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/» թիվ 4 հավելվածում, համաձայն հավելված 4-ի:

5)Որոշման 6-րդ կետի՝ «Համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները» թիվ 5 հավելվածում, համաձայն հավելված 5-ի: 

6)Որոշման 7-րդ կետի` «Համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման»  թիվ 6 հավելվածում‚ համաձայն հավելված 6-ի:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԻՎԵՏԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(133.00 Կբ) Popoxutyun
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner