Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4Ա/12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԵՐԻՑ 0.01195 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 723-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի սեփականություն համարվող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարելու մեկնարկային գին սահմանելու մասին»  թիվ 93-Ն որոշումների  և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի  քվաերկության   կողմ,     դեմ,               ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող  Երկաթուղայինների փողոցի թիվ 4ա/12 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության այլ հողերից 0.01195 հա հողամասը /ծածկագիր 09-001-514-127/ մեկ հարկանի շինանյութի պահեստ կառուցելու նպատակով  օտարել հրապարակային սակարկություններով` մեկնարկային գին սահմանելով 155350.0 /մեկ հարյուր հիսունհինգ հազար երեք հարյուր հիսուն/ դրամ:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
kic_pastatxter
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner