Այսօր: Շաբաթ, 15 Օգոստոսի 2020թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 489
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, «ԱՆՀԱՅՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով,  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանի,  հաշվի առնելով համայնքի ղեկավարի   առաջարկությունը,   համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1.Համայնքի վարչական սահմաններում գտնվող, «անհայտ» քաղաքացիների որպես սեփականություն փոխանցված ներքոհիշյալ հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն.

1)  Բարաբաթում թաղամասում  գտնվող /09-001-0346-0059 կադաստրային ծածկագրով/ 0.21196 հա հողամասը:

2)  Բաղաբուրջ  թաղամասում գտնվող /09-001-0610-0026 կադաստրային ծածկագրով/ 0.03 հա հողամասը:

3) Կապան համայնքի Դավիթ-Բեկ գյուղում գտնվող /09-030-0022-0002 կադաստրային ծածկագրով/ 0.04227 հա հողամասը

4) Շղարշիկ թաղամասում գտնվող /09-001-0008-0007 կադաստրային ծածկագրով/ 1281.2 հա հողամասը 

5) Կապան համայնքի Սևաքար գյուղում գտնվող /09-087-0005-0005 կադաստրային ծածկագրով/ 0.01902 հա հողամասը

6) Կապան համայնքի Մ.Պապյան փողոցի թիվ 180 հասցեում գտնվող 0.01827 հա /09-001-0404-0045 կադաստրային ծածկագրով/  հողամասը.

7) Կապան համայնքի Վարդավանք գյուղում գտնվող 0.04670 հա /09-094-0003-0016 կադաստրային ծածկագրով/  հողամասը.

8) Կապան համայնքի Վարդավանք գյուղում  գտնվող 0.08325 հա /09-094-0002-0011 կադաստրային ծածկագրով/  հողամասը.

9) Կապան համայնքի Վարդավանք գյուղում գտնվող 0.04503 հա /09-094-0004-0003 կադաստրային ծածկագրով/  հողամասը.

10) Կապան համայնքի  Երկաթուղայինների փողոցի թիվ 7 շենքի հարևանությամբ գտնվող 0.00717  հա /09-001-0514-0241 կադաստրային ծածկագրով/  հողամասը.

11) Կապան համայնքի Նորաշենիկ գյուղում գտնվող 0.00910 հա /09-067-0027-0002 կադաստրային ծածկագրով/  հողամասը.

2. Կապան համայնքի վարչական սահմաններում, որպես անհայտ քաղաքացիների սեփականություն փոխանցված, բնակելի տների տնամերձ հողամասերին կից` քաղաքացիների կողմից ավել օգտագործվող հողամասերը  ճանաչել  համայնքային սեփականություն.1) Կավարտ  թաղամասի թիվ 166/1 հասցեում Սվետլանա Համբարձումյանի կողմից ավել օգտագործվող 0.07504 հա հողամասը;2) Կավարտ թաղամասի թաղամասի թիվ 165/1 հասցեում Արտաշես Մովսիսյանի կողմից ավել օգտագործվող 0.01201 հա հողամասը;                                                                              3) Կապան համայնքի Առաջաձոր գյուղի 1-ին փողոցի թիվ 26/1 հասցեում Շմավոն Մկրտչյանի կողմից ավել օգտագործվող 0.02778 հա հողամասը;4) Արփիկ թաղամասի թիվ 58/1 հասցեում Սուսաննա Ղազարյանի կողմից ավել օգտագործվող 0.02987 հա հողամասը;

3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.52 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner