Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2013 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Տեղական ինքնակառավարման ամսին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետ<<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդված, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի 606-628-րդ հոդվածներ, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի <<Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների /ամառանոցների/ և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության /տարածագնահատման գոտիականության/ գործակիցերը հաստատելու մասին>> թիվ 470-Ն որոշում.1.   Հաստատել համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման դեպքում վարձավճարի չափը` ըստ գույքի գտնվելու վայրի և նշանակության`
/դրամ/
Հ/Հ
Տրամադրվող գույքի նշանակությունը
Վարձավճարի ամսական չափը 1 քառ. մետրի համար, ըստ տարածագնահատման գոտիների
X
XI
XII
1
Հասարակական նշանակության տարածքներ
800
700
600
2
Ոչ բնակելի տարածքներ
600
500
400
3
Արտադրական նշանակության տարածքներ
400
300
200
2.            Վարձակալությամբ հանձնվող գույքի վարձավճարների նկատմամբ սահմանել հետևյալ գործակիցները`
1) Առևտրային կազմակերպություններ /ձեռնարկատիրական
գործունեություն  իրականացնող իրավաբանական և  ֆիզիկական անձ/                1.0
2) Ոչ առևտրային կազմակերպություններ
կանոնադրական  գործունեության իրականացման  դեպքում`                      0.5   
3) Միջազգային ոչ առևտրային կազմակերպություններ                               0.5
4) Կառավարչական հիմնարկներ, հասարակական կազմակերպություններ,
հիմնադրամներ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ,
կուսակցություններ                                                                                             0.25
5) Այլ կազմակերպություններ                                                                      1.0
3. Ոչ բնակելի տարածքների  տրամադրման դեպքում  հաշվարկված վարձավճարի նկատմամբ ըստ հարկայնության կիրառել հետևյալ նվազեցնող գործակիցները`
1) առաջին հարկերի համար                                                                       1.0
2)  առաջինից բարձր հարկեր                                                                     0.9
3) Վերնահարկեր և տանիքներ                                                                  0.8
4) Կիսանկուղային հարկեր                                                                         0.8
5) Նկուղային հարկեր                                                                                0.5
4. Վարձավճարի վճարման ժամկետ սահմանել պարտավորությունների ծագման ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 15-ը: Վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում վարձակալը յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ չմուծված վճարի գումարի 0.1 %-ի չափով: Վարձավճարը 183 օր ուշացնելու դեպքում վարձատուն կարող է քննարկել կնքված պայմանագրի նպատակահարմարությունը և լուծել այն:
5. Ավագանու կողմից վարձավճարների չափերի փոփոխության դեպքում կնքված պայմանագրերի վարձավճարները ենթակա են ինդեքսավորման յուրաքանչյուր երկու տարին մեկ:
6. Վարձավճարի հաշվարկման և վճարման կարգը և պայմանները որոշվում են վարձակալության պայմանագրով:
7. Վարձակալությամբ տրամադրվող գույքի օգտագործման համար կողմերի առաջարկությամբ և /կամ/ համաձայնությամբ կարող են սահմանվել տարբերակված վարձավճարներ` սույն որոշմամբ հաստատված վճարների չափից ոչ պակաս:
8. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 27-ի <<Համայնքային սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին>> թիվ 154-Ն որոշումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner