Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 163
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՊԱՐՏԱԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ

«ԿԱՊԱՆԻ ՊԼԱՍՏՇԻՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՊԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «ԿԱՊԱՆԻ ՊԼԱՍՏՇԻՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. «ԿԱՊԱՆԻ ՊԼԱՍՏՇԻՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը թույլատրել իր կանոնադրությամբ նախատեսված գործունեության արդյունքում առաջացած արտադրանքը վաճառել հետևյալ գնով.

1) եզրաքար (կարմիր) - 1 գծամետր 2000 ՀՀ դրամ,

2) եզրաքար (մոխրագույն) – 1 գծամետր 2000 ՀՀ դրամ,

3) կղմինդր (330մմ*310մմ*45*մմ) – 1 քմ 3800 ՀՀ դրամ,

4) ջրահեռացման կղմինդրե կանյոկ (330մմ*330մմ*35*մմ) – 1 քմ 2000 ՀՀ դրամ,

5) սալիկ գորշ գույնի (330մմ*330մմ*35*մմ) – 1 քմ 4500 ՀՀ դրամ,

6) սալիկ կարմիր գույնի (330մմ*330մմ*35*մմ) – 1 քմ 4500 ՀՀ դրամ։

2. «ԿԱՊԱՆԻ ՊԼԱՍՏՇԻՆ»  համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է միայն կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՊԱՐՏԱԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.01 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner