Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի N300 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 822 որոշման և հաշվի առնելով համայնքի ավագանու առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Սահմանել Գույքահարկի գծով արտոնություն և Կապան քաղաքի Ձորք թաղամաս 11/29 հասցեի բնակիչ Դավիթ Արմենի Մարտիրոսյանին /սոցիալական քարտ N 1202900364/ տրամադրել գույքահարկի արտոնություն և ազատել Կապան համայնքում հաշվառված Օպել Մոնտերեյ մակնիշի 13 UL 166 պետհամարանիշի ավտոմեքենայի համար 07.11.2016թ. դրությամբ հաշվարկված գույքահարկից՝ 348 528 /երեք հարյուր քառասունութ հազար հինգ հարյուր քսանութ/ դրամ գումարի չափով:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|