2013 թվականի N_ ԱՐՓԻԿ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 50/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎՈԼՈԴՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0.0205 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՐԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20/-րդ կետով, համաձայն Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության __11__կողմ, _0__ դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է 1. Արփիկ թաղամասի թիվ 50/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վոլոդյա Կարապետյանին պատկանող բնակելի տան տնամերձ հողամասին կից ավել օգտագործվող 0.0205 հա հողամասը /ծածկագիր 09-001-0391-0004/ ճանաչել համայնքային սեփականություն: 2. Թույլատրել համայնքի ղեկավարին հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարել փաստացի տիրապետողին 166050 /մեկ հարյուր վաթսունվեց հազար հիսուն/ դրամ կադաստրային արժեքով: 3. Առաջարկել հողամասը փաստացի տիրապետող Վոլոդյա Կարապետյանին` ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը: 4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|