Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 4,5 ՀԱ, 0,15 ՀԱ, 0,56 ՀԱ, 0,38 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ԱՄԵՆԱՄՅԱ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3 հոդվածի 30-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի /բնակավայրի/գլխավոր հատակագիծը  հաստատելու մասին» թիվ 1729-Ն որոշումը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության      կողմ,       դեմ,    ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է.

1. Համաձայնություն տալ համայնքային  սեփականություն հանդիսացող հողամասերից՝
1) Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում, գյուղատնտեսական նշանակության 4,5 հա հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակությամբ;  
2) Բաղաբերդ թաղամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0,15 հա հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակությամբ;
3) Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում, գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության այլ հողերից 0,56 հա հողամասը  փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակությամբ;
4) Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում, գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0,38 հա հողամասը  փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի գլխավոր հատակագծում և ընթացիկ քաղաքաշինական քարտեզում կատարել համապատասխան փոփոխություններ և դրանք արտացոլել ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner