Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Կապան համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 14-ի թիվ 6 արտահերթ նիստի օրակարգը.
1.Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 129-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
2.Կապան համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2021 թվականի ծրագիրը հաստատելու մասին
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի N 107-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին
6.Կապան համայնքի Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 64 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին
7.Կապան համայնքի Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի թիվ 25բ/53 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին
8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը օգտագործման տրամադրելու մասին
9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը օգտագործման տրամադրելու մասին
10.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Խոտանան գյուղում փողոցը թվային կարգով անվանակոչելու մասին
|