Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ՝ Ռ. ՄԵԼԻՔՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 76,9 ՔԱՌ.Մ. ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 431-րդ   հոդվածով, 466-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով,  հաշվի առնելով ««Էլենար» ռուս-հայկական դիստանցիոն տեխնոլոգիաների կենտրոն»» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Լարիսա Ռշտունու 2016 թվականի փետրվարի 15-ի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   1   կողմ,   5  դեմ,   2  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ  է.

1. Թույլատրել համայնքի ղեկավարին 2014 թվականի մարտի 4-ին Կապան քաղաքային համայնքի և ««Էլենար» ռուս-հայկական դիստանցիոն տեխնոլոգիաների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` Ռ. Մելիքյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող 76,9 քառ.մ. տարածքի վարձակալության պայմանագրով նախատեսված գումարի գանձումը   549 489 /հինգ հարյուր քառասունինը հազար չորս հարյուր ութսունինը/ ՀՀ դրամի չափով համարել անհուսալի և համապատասխան փոփոխություն  կատարել  2016 թվականի համայնքի բյուջեի եկամտային մասում:

2. Առաջարկել համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով լուծել վերոնշյալ պայմանագիրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner