<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 14)-րդ կետ, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 53-րդ հոդված, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին համապատասխան. 1.Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը` Կապանի քաղաքապետարանի անվտանգության ծառայություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին և հաստատել կանոնադրությունը համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |