Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՃՈՂ ԾԱՌԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության      կողմ,       դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին      ո ր ո շ ու մ   է.

1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարին՝ ստեղծել համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերում աճող ծառերի վիճակը ըստ հասունության, հիվանդություններով և վնասատուներով վարակվածության կամ բնակչության համար պոտենցիալ վտանգ ներկայացնելու աստիճանի գնահատման հանձնաժողով, դրա կազմում ընդգրկելով նաև բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի ներկայացուցչի: 

2. Առաջարկել համայնքի ղեկավարին հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո կայացնել անհատական որոշումներ և «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ին կամ այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց տալ առանձին ծառերի հատման թույլտվություններ՝ վերջիններիս հետ կնքելով համապատասխան պայմանագրեր:

3. Սահմանել, որ. 

1) այն դեպքերում, երբ ծառահատման թույլտվությունը տրվում է «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ին՝ հատման արդյունքում գոյացած վառելափայտը պետք է բաշխվի համայնքի կողմից սոցիալական աջակցության տրամադրման սահմանված կարգի համաձայն, իսկ արտադրական արժեք ունեցող բնափայտը պետք է տնօրինվի գործող օրենսդրությանը համապատասխան: 

2) ծառահատման թույլտվությունը այլ կազմակերպության կամ ֆիզիկական անձի տրամադրելու դեպքում որպես պարտադիր պայման պետք է նախատեսել թույլտվություն ստացողի կողմից հատման ենթակա ծառի՝ արտադրական արժեք ունեցող բնափայտի և վառելափայտի գնահատված արժեքի չափով գումարի վճարումը համայնքի բյուջե, ինչպես նաև համայնքի կողմից նախանշած տարածքում նոր տնկիների տեղադրում կազմակերպելու և դրանց հետագա խնամքը առնվազն մեկ տարի իրականացնելու պարտավորության ստանձնումը:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner