Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 3 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության     կողմ,     դեմ,      ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի հունիսի 2-ի թիվ  3  նիստի օրակարգը.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, Շահումյան փողոցի թիվ 26/13 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության այլ հողերից 0,004 հա հողամասը հրապարակային սակարկություններով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
2. Համայնքային սեփականություն հանդիսացող, Շահումյան փողոցի թիվ 4/3 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,03771 հա հողամասը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
3. Համայնքի սեփականություն հանդիսացող, Երկաթուղայինների փողոցի թիվ 4ա/13 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0,012 հա հողամասը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
4. Համայնքային սեփականություն հանդիսացող, Լենհանքեր թաղամասի թիվ 17/4 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 0,025 հա հողամասը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
5. Համայնքի Երկաթուղայինների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9/1 հասցեում գտնվող 0,01016 հա հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և պետական գրանցումից հետո ուղղակի վաճառքի միջոցով Արամայիս Սարգսյանին օտարելու մասին
6. Համայնքային սեփականություն հանդիսացող, Սպանդարյան փողոցի թիվ 7/22/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,0012 հա հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Արտակ Հարությունյանին օտարելու մասին
7. Կապան քաղաքային համայնքի վարչական սահմաններում, բնակելի տների տնամերձ հողամասերին կից՝ քաղաքացիների կողմից ավել օգտագործվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
8. Կապան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող Ողջի գետի 856,0 նիշում գտնվող ջրային հողերից 0,03494 հա հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner