Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2013 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի   18-րդ կետ, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 10-րդ հոդվածներ, 2012 թվականի դեկտեմբերի 6-ի <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> օրենքո, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր.

Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Կապան քաղաքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին>> թիվ 98-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1)-ին ենթակետի <<բգ>> պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<բգ. 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար                                                           50000 դրամ>>,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բդ) պարբերությամբ.

<<բդ. 3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար                                                                            100000 դրամ>>:

4)-րդ ենթակետի <<ա>> պարբերության մեջ <<ոգելից>> բառից հետո ավելացնել <<և ալկոհոլային>> բառերը:

 5)-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

<<ա. Համայնքի տարածքում բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար  – 100 դրամ

բ. Համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

- հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում – 5000 դրամ

- ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում – 1000 դրամ>>:

5.  13)- րդ ենթակետում <<յուրաքանչյուր եռամսյակի համար – 2000 դրամ>> բառերը փոխարինել << ընթացիկ տարվա համար սահմանվում է 20000 դրամ>> բառերով>>:

6. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

<<10) Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է       50000 դրամ>>:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner