Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԻՎԵՏԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 136-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26)-րդ կետով,  3)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության      կողմ,       դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Կապանի քաղաքապետարանի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 136-Ա որոշման 1-ին կետով հաստատված «Կապանի քաղաքապետարանի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը» հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Աղյուսակի «Առանձնացված ստորաբաժանում՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի տարածքային ստորաբաժանում»  բաժնում՝
1) 1-ին տողի՝
 «դրույքաչափը» սյունակում «110000» թիվը փոխարինել «130000» թվով:
«աշխատավարձի ֆոնդ» սյունակում «110000» թիվը փոխարինել «130000» թվով:
2) 2-րդ տողի՝
«դրույքաչափը» սյունակում «65000» թիվը փոխարինել «85000» թվով:
«աշխատավարձի ֆոնդ» սյունակում «130000» թիվը փոխարինել «170000» թվով:
3) «Առանձնացված ստորաբաժանում՝ Քաղաքացիական կացության կատերի գրանցման Կապանի տարածքային ստորաբաժանում»  բաժնի «ընդամենը» տողում՝  «աշխատավարձի ֆոնդ» սյունակում «240000» թիվը փոխարինել «300000» թվով:
4) Աղյուսակի «ընդամենը» տողում՝  «աշխատավարձի ֆոնդ» սյունակում «6930000» թիվը փոխարինել «6990000» թվով:
5) Աղյուսակի «ընդհանուր»  տողում «աշխատավարձի ֆոնդ» սյունակում «8499400» թիվը փոխարինել «85594000» թվով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner