Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին>> թիվ 723-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերը հրապարակային սակարկություններով /մրցութով/ կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու տարեկան մեկնարկային վարձավճար սահմանելու մասին>> թիվ 95-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Համայնքի սեփականություն հանդիսացող Հալիձոր թաղամասում, Ողջի գետի հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.01208 հա հողամասը /ծածկագիր 09-001-105-001-01/, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, 25 տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել հրապարակային սակարկություններով, մեկնարկային վարձավճար սահմանելով տարեկան 110,0 /մեկ հարյուր տասը/ դրամ: 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |