Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՉԱԳԱՆ ԳԵՏԻ 881.10 ՆԻՇՈՒՄ, Մ.ՍՏԵՓԱՆՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀՈՂԵՐԻՑ 0.047 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ /ՄՇՏԱԿԱՆ/ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, հողային օրենսգրքի 26-րդ, 47-րդ, 75-րդ հոդվածներով,  «Իրավական ակտերի մասին» օրենքի 72 հոդվածի 1-ին մասի 1) կետի բ) ենթակետով,   համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման» կարգի և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության     կողմ,        դեմ,       ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ  է.

1. Տալ համաձայնություն Կապան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական  սեփականություն հանդիսացող՝ Մ.Ստեփանյան և Շինարարների փողոցների միջանկյալ հատվածում, Վաչագան գետի 881,10 նիշում գտնվող ջրային հողերից 0,047 հա հողամասը /ծածկագիր 09-001-1680-01/ տրամադրելու անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով ջրընդունիչ կետ  կառուցելու նպատակով:
2. Ուժը կորցրած  ճանաչել Կապան  քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի  դեկտեմբերի 18-ի «Պետական  սեփականություն համարվող Վաչագան գետի 881,10 նիշում, Մ.Ստեփանյան և Շինարարների փողոցների միջանկյալ հատվածում գտնվող ջրային հողերից 0,00676 հա հողամասը կառուցապատման իրավունքով ՀՀ Սյունիքի մարզպետարանին  օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու մասին»  թիվ 94-Ա որոշումը:
3. Համայնքի ղեկավարին՝ համապատասխան եզրակացություն ստանալու համար օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական գործ և ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզպետին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner