2013 թվականի N_ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 41/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0.06855 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՐԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20/-րդ կետով, համաձայն Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 11 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Երկաթուղայինների փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 41/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սոս Մարտիրոսյանին պատկանող բնակելի տան տնամերձ հողամասին կից ավել օգտագործվող 0.06855 հա հողամասը /ծածկագիր 09-001-0527-0039/ ճանաչել համայնքային սեփականություն: 2.Թույլատրել համայնքի ղեկավարին հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարել փաստացի տիրապետողին 555255 /հինգ հարյուր հիսունհինգ հազար երկու հարյուր հիսունհինգ / դրամ կադաստրային արժեքով: 3.Առաջարկել հողամասը փաստացի տիրապետող Սոս Մարտիրոսյանին` ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը: 4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|