Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՆ ԿԻՑ` ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  16-րդ  հոդվածի 2-րդ մասով,  Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածով,  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանի,  հաշվի առնելով համայնքի ղեկավարի   առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության    կողմ,       դեմ,   ——ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է

Համայնքի վարչական սահմաններում, բնակելի տների տնամերձ հողամասերին կից` քաղաքացիների կողմից ավել օգտագործվող հողամասերը  ճանաչել  համայնքային սեփականություն.
1) Գր.Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 23/1 հասցեում Գայանե Հայրապետյանի կողմից   ավել օգտագործվող 0.08057 հա հողամասը; 
2)Կավարտ թաղամասի թիվ 2/3 հասցեում Սամվել Ստեփանյանի  կողմից ավել օգտագործվող 0.095 հա հողամասը;                                                                        
3) Կավարտ թաղամասի թիվ 2/2 հասցեում Ռաֆիկ Ստեփանյանի կողմից ավել օգտագործվող 0.02333 հա հողամասը;                                                                                                                          
4) Սպանդարյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 27/1 հասցեում Արթուր Գրիգորյանի  կողմից ավել օգտագործվող    0.09819 հա հողամասը;                                                            
5) Շղարշիկ թաղամասի թիվ 88/1 հասցեում Սամվել Սարգսյանի   կողմից ավել օգտագործվող 0.06532 հա հողամասը;
6)Կավարտ թաղամասի թիվ 96/1 հասցեում Իսկուհի Սարգսյանի  և Կարինե Գրիգորյանի  կողմից ավել օգտագործվող 0.0535 հա հողամասը:                                                                                                                     
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner