Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
«ՎԻԿԱՐՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԵՐԻՑ 0,00825 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՅԻՆ ՀՈՂԵՐԻՑ 0,6788 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով,  Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով,  համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 723-Ն, Կապան համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 21-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերն ուղղակի կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճար սահմանելու մասին» թիվ 81-Ն որոշումների,  հաշվի առնելով «Վիկարտ» ՍՊ ընկերության տնօրեն Վ.Հովհաննիսյանի  դիմումը և համայնքի ղեկավարի   առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության     կողմ,    դեմ,       ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1.Համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 6/3 հասցեում գտնվող 0,68705 հա ընդհանուր մակերեսով հողամասից՝

1) համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության այլ հողերից  0,00825 հա հողամասը /09-001-1418 կադաստրային թաղամասից/ սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրել «Վիկարտ» ՍՊ ընկերությանը, 

2) համաձայնություն տալ պետական սեփականություն հանդիսացող ջրային հողերից 0,6788 հա հողամասը /ծածկագիր 09-001-1717-0001-ից/ սահմանափակ օգտվելու իրավունքով տրամադրելու «Վիկարտ» ՍՊ ընկերությանը:

2. «Վիկարտ» ՍՊ ընկերությանը հետ 1 /մեկ/ տարի ժամկետով կնքել սերվիտուտի պայմանագիր՝  տարեկան վարձավճար սահմանելով 111310,0 /մեկ հարյուր տասնմեկ հազար երեք հարյուր տասը/ դրամ:

3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner