Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ /ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ/ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, համաձայն Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշման, հաշվի առնելով քաղաքացի Ա. Մկրտչյանի և Ս. Հովհաննիսյանի դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության       կողմ,       դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ  է.

Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի սեփականություն համարվող հետևյալ տարածքները վարձակալության իրավունքով տրամադրելու
1.   Ք. Կապան, Շինարարների փողոցի թիվ 8/43 հասցեում գտնվող հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքի /վկայական թիվ 20032014-09-0012/ 15,1 քառ մ մակերեսով թիվ 2 սենյակը հինգ տարի ժամկետով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար վարձակալության իրավունքով տրամադրել       ք. Կապան, Շինարարներ փողոցի  թիվ 8 շենքի, թիվ 10 բնակարանի բնակիչ Արմեն Մկրտչյանին, սահմանելով ամսական 1 քառ. մետրի համար 600 /վեց հարյուր/ դրամ վարձավճար:
2. Ք. Կապան, Շինարարների փողոցի թիվ 8/43 հասցեում գտնվող հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքի /վկայական թիվ 20032014-09-0012/ 15,1 քառ մ մակերեսով թիվ 1 սենյակից հինգ տարի ժամկետով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար վարձակալության իրավունքով տրամադրել       ք. Կապան, Ա Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի, թիվ 13 բնակարանի բնակիչ Սիրվարդ Հովսեփյանին, սահմանելով ամսական 1 քառ. մետրի համար 600 /վեց հարյուր/ դրամ վարձավճար:
3.  Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված  կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner