Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2013 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ Մ.ՍՏԵՓԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 18/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՍՄԻԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ 0.0015 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ  հոդվածի 17)  կետ, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1.1 կետի, 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն,   2003 թվականի ապրիլի 17-ի <<Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին>> թիվ 470-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերը հրապարակային սակարկություններով /մրցութով/ կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու տարեկան  մեկնարկային վարձավճար սահմանելու մասին>> թիվ 95-Ն և <<Համայնքի վարչական սահմաններում պետական կամ համայնքային հողամասերում քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառույցների նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո դրանք օտարելու և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու թույլտվություն տալու մասին>> թիվ 101-Ա որոշումներ և քննության առնելով Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 15 բնակարանի բնակիչ Հասմիկ Դավթյանի  դիմումը.

1.Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցի թիվ 18/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման գոտում, Հասմիկ Դավթյանի  կողմից  ինքնակամ տեղադրված, համայնքային սեփականություն գրանցված 15.0 քառ.մ արտաքին մակերեսով ավտոտնակը 19500 /տասնինը հազար հինգ հարյուր/ (15x10000x0.13=19500.0) դրամով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հասմիկ Դավթյանին:

2.Հասմիկ Դավթյանի հետ կնքել հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիր` 25 /քսանհինգ/ տարի ժամկետով` 4320 (չորս հազար երեք հարյուր քսան) դրամ տարեկան վարձավճարով և ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը:

3.Տարեկան վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր հաշվետու տարվա` պայմանագրի կնքման օրվանից սկսած մինչև տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար հաշվարկել տույժ` տարեկան վճարի գումարի 0.5 տոկոսի չափով:

4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner