Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2013 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի 4-րդ պարբերություն, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18)-րդ և 19)-րդ կետեր, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 11-րդ հոդվածների 1-ին մասեր, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդված, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշման VII մասի 49-րդ կետ.1.   Սահմանել Կապան համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը`
1)   Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների /ներառյալ ոչ հիմնական/ շինարարության /տեղադրման/ թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`
հիմնական օբյեկտների համար
`
ա. մինչև 300 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող
անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական
/ամառանոցային/ տների, ինչպես նաև մինչև
200 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող 
հասարակական և արտադրական նշանակության

օբյեկտների համար`                                                                            15000 դրամ,
բ. սույն կետի <<ա>> ենթակետով չնախատեսված
օբյեկտների համար`
բա. 201-ից մինչև 500 քառ. մետր ընդհանուր
մակերես ունեցող օբյեկտների համար`                                       30000 դրամ
,
բբ. 501-ից մինչև 1000 քառ. մետր ընդհանուր
մակերես ունեցող օբյեկտների համար`                                       50000 դրամ,
բգ. 1001 և ավելի քառ. մետր ընդհանուր
մակերես ունեցող օբյեկտների համար`                                       70000 դրամ,
ոչ հիմնական շինությունների տեղադրման համար
`
գ. մինչև 20 քառ. մետր ընդհանուր մակերես
ունեցող օբյեկտների համար`                                                     3000 դրամ,
դ. 20 և ավելի քառ. մետր ընդհանուր մակերես
ունեցող օբյեկտների համար`                                                     5000 դրամ:
2)    Շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների /բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի/ համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների,
շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների
/այդ թվում` ստորգետնյա/ հետևանքով օբյեկտի ընդհանուր
մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական
նշանակության փոփոխություն`                                                  3000 դրամ,
բ. բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում` ստորգետնյա/ հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի 2) ենթակետի ա. պարբերությամբ սահմանված դրույքաչափերի կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն կետի 1) –ին ենթակետով սահմանված դրույքաչափերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,
գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում` ստորգետնյա/ շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն որոշման իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն կետի 1) –ին ենթակետով սահմանված դրույքաչափերը:
3) Շենքերի, շինությունների, քաղաքաշինական  այլ օբյեկտների
քանդման թույլտվություն`                                                          5000 դրամ,
4) համայնքի տարածքում տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար
ա. ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար`
հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում
վաճառքի կազմակերպման դեպքում                                          15000 դրամ,
բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար`
հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում
վաճառքի կազմակերպման դեպքում`                                         8500 դրամ
5)              Համայնքի տարածքում  բացօթյա առևտուր
  կազմակերպելու թույլտվության համար տեղական
տուրք` յուրաքանչյուր օրվա համար`                                         
350 դրամ,
6) Համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները /սաունաները/, խաղատները ժամը 2400-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար`
ա. առևտրի օբյեկտների համար`                                                25000 դրամ,
բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար`              80000 դրամ,
գ. բաղնիքների /սաունաների/ համար`                                       200000 դրամ,
դ. խաղատների կազմակերպման համար`                                  500000 դրամ,
ե. շահումով խաղերի կազմակերպման համար`                                    250000 դրամ,

 

զ. վիճակախաղերի կազմակերպման համար`                             100000 դրամ
7) Համայնքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրք չի սահմանվում,
8)Կապանի համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը յուրաքանչյուր ամսվա համար սահմանվում է`
ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև
20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող
արտաքին գովազդի համար`                                                      1700 դրամ,
բ. թունդ ալկահոլային /սպիրտի պարունակությունը
20 և ավելի ծավալային տոկոս/ արտադրանք
գովազդող արտաքին գովազդի համար`                                               3200 դրամ,
գ. այլ արտաքին գովազդի համար`                                             1200 դրամ,
դ. դատարկ գովազդային վահանակների համար`                       1050 դրամ,
9)Կապան համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ
և կրկնօրինակներ տրամադրելու համար`                                   1000 դրամ,
10)Համայնքի տարածքում մարդատար տաքսու /բացառությամբ
 երթուղային տաքսիների/ ծառայություն իրականացնելու
թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ
տարվա համար`                                                                        15000 դրամ,
11) Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից
պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի
համար` յուրաքանչյուր տարվա համար`                                     
50000 դրամ
12) համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական
կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի
կետերում հեղուկ վառելիքի և /կամ/ սեղմված բնական կամ
հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների
վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ
տարվա համար`                                                                        175000 դրամ,
13) համայնքի տարածքում գտնվող խանութներում ,
կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի
թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր
եռամսակի համար`                                                                   2000 դրամ
2.  Կապանի համայնքի վարչական տարածքում սահմանել տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը`
1)    Շինարարության կամ շինության արտաքին
տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ
կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ
մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը
փաստագրելու համար մատուցված ծառայությունների դիմաց
փոխհատուցման վճար`                                                             5000 դրամ,
2)    Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող
հողերը հատկացնելու, հետ վերցնելու և օգտագործման
տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ
նման աշխատանքների համար մատուցված
ծառայությունների դիմաց`                                                         5000 դրամ,
3)   Համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու
հետ կապված ծախսերի փոխհատուցման համար տեղական
վճարը սահմանվում է`
       յուրաքանչյուր մասնակցից`                                                                 5000 դրամ
յուրաքանչյուր դիտորդից`                                                          500 դրամ,
4)   Համայնքի տարածքում տեղակայված անշարժ գույքի
հասցեավորման համար մատուցված ծառայության դիմաց`                  
2000 դրամ
5)               Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի
աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության
ակտերի պետական գրանցումները կատարելու դեպքում
տեղական վճար`                                                                       10000 դրամ:
3. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 27-ի <<Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր հաստատելու մասին>> թիվ 152-Ն որոշումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner