Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2013 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ` ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ 3/17 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԵՐԻՑ 0.0042 ՀԱ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ 3/18 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՈՂԵՐԻՑ 0.0987 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ <<ԶԵՓՅՈՒՌ ԱՐՏ>> ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ 3/5/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԵՐԻՑ 0.09869 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի  293-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշման 32-րդ կետի, 2006 թվականի ապրիլի 20-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին>> թիվ 723-Ն

1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Գործարանային փողոցի 3/17 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության այլ հողերից 0.0042հա հողամասը /ծածկագիր 09-001-1418-0020/ և Գործարանային փողոցի 3/18 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման 0.0987 հա հողամասը /ծածկագիր 09-001-1419-0001/ փոխանակել <<Զեփյուռ ԱՐՏ>> ՍՊ ընկերությանը պատկանող Գործարանային փողոցի 3/5/4   հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության այլ հողերից 0.09869 հա հողամասի /ծածկագիր 09-001-1418-0011/  հետ:

 2. Գույքերի` հողամասերի փոխանակման հետևանքով փոխադարձ հաշվարկների արդյունքում առաջացած 0.00421հա հողամասի կադաստրային արժեքը` 34110 /երեսունչորս հազար մեկ հարյուր տասը/ դրամ գանձել համայնքի բյուջե:

3. Պարտավորեցնել <<Զեփյուռ ԱՐՏ>> ՍՊ ընկերությանը համայնքին հանձնվող  հողամասում իր միջոցներով մեկ տարվա ընթացքում կառուցել ճանապարհ, մայթ, պաշտպանիչ գոտիներ, կատարել բարեկարգման, լուսավորության և ասֆալտապատման աշխատանքներ` համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի:

4. Սույն որոշման 3-րդ կետով սահմանված աշխատանքների կատարումը, որպես նախապայման ներառել <<Զեփյուռ ԱՐՏ>> ՍՊ ընկերության հետ կնքվող գույքի փոխանակության պայմանագրում:

5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner